Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Պլեքսոնիկ

 

Հիմնադիր և տնօրեն`Գևորգ Սարգսյան

Երևան, Ալեք Մանուկյան 9

Հեռ.: +374 60 61-22-39

Էլ.փոստ: info@plexonic.com

http://www.plexonic.com

 

Պլեքսոնիկը խաղերի ծրագրավորման ստեղծարար ստուդիա է, որի թիմը կանգնած է այնպիսի խաղերի ետևում, ինչպիսիք են Panda Jam-ը, Paint Monsters-ը և այլն, և որն առանձնահատուկ կարևորություն է տալիս «կազուալ» ու սոցիալական խաղերի աշխարհում նոր ձևաչափեր ստեղծելուն։

Պլեքսոնիկի թիմային մշակույթն արտացոլվում է մեր մշակած և ստեղծած խաղերի ու ծրագրավորման գործիքների մեջ։ Մեր առաքելությունն է համախմբել մարդկանց ամբողջ աշխարհում մեր զվարճալի խաղերի շուրջ։

 

Պլեքսոնիկի թիմը նաև հեղինակել է SALTR-ը՝ ծրագրերի անհատականացման հեղափոխական պլատֆորմը։ 

 

SALTR-ի օգնությամբ Ձեր թիմը կարող է․

 

Առավելագույնի հասցնել Ձեր օգտատերերի բազայի յուրաքանչյուր սեգմենտից ստացված եկամուտը՝

  • Գտեք յուրահատուկ հատկությունների և գների մոդել Ձեր օգտատերերի յուրաքանչյուր առանձնահատուկ սեգմենտի համար:
  • Հնարավորություն ընձեռեք Ձեր թիմին փոփոխություններ կատարել և անմիջապես գնահատել արդյունքներն իրական ժամանակում:

 

2 անգամ ավելի արագ թողարկել Ձեր հավելվածները

 

  • Խթանեք Ձեր թիմի արդյունավետությունը՝ բոլորին ազատություն տալով միմյանցից անկախ կարգավորել, փոպոխել և փորձել Ձեր հավելվածի հատկությունները:

 

Այլևս չկա անհրաժեշտություն սպասելու App Store-ի հաստատումներին

 

  • Անմիջապես փոփոխեք և բարելավեք Ձեր հավելվածը։ Օգտատերերին մի անհանգստացրեք նոր թարմացումներ թողարկելով փուլերի ճշգրտումների, կարգավորումների և գների հաճախակի թարմացումների համար։ Յուրաքանչյուր օգտատեր աննկատ կերպով կստանա իր հատուկ կարգավորումները SALTR -ի սերվերներից։