Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Սիմփլի Թեքնոլոջիս


Տնօրեն` Ալեքսանդր Ադամյան 
Իսրայելյան 39/2
Հեռ.՝ +374 60 50 70 66
Էլ. փոստ՝ [email protected] 

Սիմփլի Թեքնոլոջիս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ-ին Երևանում որպես ծրագրային ապահովման մշակման ընկերություն: Այս տարիների ընթացքում կազմակերպությունը հավատարիմ է մնացել իր արժեքներին՝ ստեղծելով երիտասարդ ծրագրավորղների տեխնիկապես ուժեղ թիմ և ամուր հարաբերություններ հաճախորդների հետ՝ հիմնվելով բարձր որակի և վստահության վրա։ Մենք հավատում ենք, որ բարձր որակը անհրաժեշտ է ամենուր` թե աշխատանքում, թե հարաբերություններում թիմի անդամների և գործընկերների հետ, որն էլ պարտավորեցնում է մեզ լինել պատասխանատու և աջակցող։ 

Ընկերությունը մասնագիտացված է վեբ և բջջային հավելվածների (IOS և Android) մշակմամբ։ Տրամադրում է նաև խորհրդատվական և որակի ստուգման ծառայություններ։