Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ՍԻՍՏՐՈՏԵԽ ՍՊԸ

 

Գործադիր տնօրեն` Արա Էգիբյան
ՀՀ, Երևան 0051, Մամիկո
նյանց փող. 48/3

Հեռ.` +374 10 20 98 56
Էլ. փոստ` ara@systrotech.am, sales@systrotech.am, support@systrotech.am, webmaster@systrotech.am 
http://www.systrotech.am

 

2001թ. հիմնադրված «ՍիստրոՏեխ» ՍՊԸ-ն (SystroTech LLC) բիզնես լուծումներ տրամադրող ընկերություն է: Ընկերությունը միջազգային ճանաչում ստացած Sage Accpac բիզնես ծրագրային ապահովման փաթեթներ, հարակից ապրանքներ և լուծումներ վերավաճառող կազմակերպություն է: Sage Accpac-ը մրցանակների արժանացած հաշվապահական համալիր լուծում է բոլոր ընկերությունների համար` անկախ դրանց չափից: Այն տրամադրում է ամբողջությամբ ինտեգրված ծրագրեր, որոնք նախատեսված են ներկայիս բիզնեսի կարևորագույն կարիքները բավարարելու համար: Աշխարհի ավելի քան 550 000 ընկերություններ ընտրել են Sage Accpac -ը:

 

Մեր կարգախոսն է` Որակ և Ժամկետ (QoT). մենք ստանձնում ենք ապրանքը պատշաճ որակով և սահմանված ժամկետում առաքելու պարտավորությունը: Ընկերության աշխատակազմը բաղկացած է Sage Accpac-ի կողմից հավաստագրված խորհրդատուներից և «Microsoft»-ի կողմից վկայագրված ծրագրային ապահովման մշակողներից:

 

«SystroTech»-ն առաջարկում է ընկերության կողմից վաճառվող բոլոր ապրանքների ամբողջական սպասարկում, ներառյալ`

  • Հաճախորդ ընկերության նկարագրի, պահանջների, ենթակառուցվածքի և տեղեկատվության հոսքի կարիքի վերլուծություն,
  • Նախքան վաճառքը` հաճախորդ ընկերության ղեկավարների և աշխատակազմի համար ապրանքի ներկայացում (շնորհանդեսի կազմակերպում),
  • Աջակցություն քիչ ծախսատար և արդյունավետ բիզնես լուծում մշակելու գործում` հաճախորդի կոնկրետ կարիքները առավելագույնս բավարարելու նպատակով,
  • Ապրանքների տեղադրում տվյալ ընկերությունում,
  • Հաճախորդի աշխատակազմի լրիվ ուսուցում` ապրանքի հետագա շահագործման համար,
  • Իրագործում տվյալ ընկերությունում,
  • Ընթացիկ սպասարկում, մշակում և հաշվետվությունների տեղայնացում,
  • BestPractices@Accpac` Լուծումների ներդրման համար ընկերության կողմից մշակված (Systronics for Solutions Implementation) հատուկ մեթոդաբանության ներկայացում` ամբողջությամբ փաստաթղթավորված գործընթացներով և ընթացակարգերով,
  • Տվյալ հաճախորդի համար հատուկ փաստաթղթերի կազմում` տեղակայման ներկա տվյալների, կոնֆիգուրացիայի և ՏՏ ենթակառուցվածքի հիման վրա:

Ընկերությունն առաջարկում է ինչպես հաճախորդի հատուկ պատվերով, այնպես էլ էքսկլյուզիվ ծրագրերի մշակում: Մենք տրամադրում ենք նախագծային, փաստաթղթային, գործարկման, ուսուցման և ընթացիկ սպասարկման ծառայություններ հաճախորդի պատվերով մշակված ծրագրային ապահովում բիզնեսի տարբեր ոլորտներում` նեռարյալ հաշվապահական հաշվառում, բանկային գործունեություն, արտադրություն, ֆինանսներ և այլն: