Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ՎեբՄեյքեր Ստուդիո

 

Տնօրեն՝ Արման Ալավերդյան 

ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պող., 1-32

Հեռ.` +374 10 54 44 42

Էլ. փոստ` [email protected]

http://www.webmaker.am

 

WebMaker Studio ընկերությունը իր գոյության 10 տարիների և կայքերի առաջխաղացման շուկայում (SEO) գործունեության 6 տարիների ընթացքում իրեն դրսևորել է որպես հուսալի գործընկեր` համալրված անհրաժեշտ բոլոր բնագավառների մասնագետներով:

 

Մեր ընկերության ստեղծած կայքերը մեր հաճախորդների համար արդյունավետ մարքեթինգային գործիքներ են: Ընկերության գլխավոր սկզբունքերից մեկը հաճախորդի հետ սերտ համագործակցությունն է: Մինչ կայքի անմիջական մշակման մեկնարկը մենք վերլուծում ենք Ձեր գործունեությունն ու դրա ուժեղ կողմերը, ուսումնասիրում ենք Ձեր կազմակերպության հիմնական մրցակիցներին եւ հետազոտում թիրախային լսարանի նախապատվությունները: Հենց դա էլ մեզ թույլ է տալիս ստեղծել եզակի, բացառիկ ապրանքատեսակ` նախատեսված միայն Ձեզ համար:

 

10 տարվա աշխատանքի ընթացքում մենք ստեղծել ենք ավելի քան 800 ինտերնետային ռեսուրսներ, այդ թվում` կորպորատիվ կայքեր, պետական և մասնավոր կազմակերպությունների էջեր, վեբ-տիրույթներ և այլն: 

ՎեբՄեյքեր ընկերությունը ստեղծել է նաև հետևյալ նախագծերը Հայաստանյան շուկայի համար․

 

MANAGER.AM

MANAGER.AM գովազդային համակարգն ինտերներտային գովազդի հայկական շուկա է, որտեղ կայքի ղեկավարները, բլոգերները և ինտերնետ-մարքեթինգով զբաղվող ցանկացած ընկերություն կարող են վաճառել իրենց գովազդային հարթակներ, իսկ գովազդատուները շատ արագ պատվիրել և տեղադրել իրենց գովազդըը վեբ կայքերում, սոցիալական կայքերի նախագծերում կամ կատարել այլ տեսակի գովազդային փաթեթների պատվերներ: MANAGER.AM գովազդային համակարգը նաև ապահովում է մանրամասն վիճակագրություն իր հաճախորդների համար: Ամբողջ գործընթացը ավտոմատացված է, բայց և միշտ գտնվում է համակարգի ադմինիստրացիայի վերհսկողության ներքո: Խարդախությունը բացառված է: 

 

PHARMACY.AM

Pharmacy.am նախագիծը միակն է Հայաստանում, որտեղ տեղադրված է դեղատներում դեղերի առկայության մասին տեղեկություն:

Օգնել սպառողին արագ և մատչելի ձեռք բերել դեղեր ու դեղատներում առաջարկվող այլ ապրանքներ:

Տրամադրել տեղեկություն դեղորայքի մասին, ինչպես նաև օգնել սպառողին գտնել իրեն հարմար դեղատունը:

 

ZUB.AM

«ZUB.AM – Հայաստանի ատամնաբուժարաններ» ինֆորմացիոն պորտալում գրանցված են շուրջ 160 ատամնաբուժարաններ, որոնք մանրամասն ներկայացված են կայքի հաճախորդների ընդհուպ մինչև գնացուցակ և զեղչերի տրամադրում։ Կայքի մջոցով հնարավոր է ամրագրել այցելություն, ստանալ զեղչի կտրոն ինչպես նաև օնլայն հարց տալ ատամնաբույժին և թողնել կարծիք և գնահատական ատամնաբուժարանին։