Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Օգմա Ինկ․

 

Տնօրեն` Աշոտ Սարգսյան

ՀՀ, 0038, Երևան, Աբելյան փող., 6/1 շենք, 

Հեռ.` +374 10 350 360

Email: info@ogmainc.com

www.ogmainc.com

 

OGMA INC.–ը բարձր որակավորում ունեցող մասնագետների խումբ է, որը մասնագիտացված է տեղեկատվական տեխնոլոգիաների և կառավարման ոլորտներում:

Ընկերությունը տարիներ շարունակ համագործակցել է բազմաթիվ խոշոր բիզնեսների, վեբ ընկերությունների և անհատ հաճախորդների հետ, որոնք փորձում են «իրականացնել իրենց հայեցակարգը»:

Ընկերության առաջնային նպատակն է` սահմանելով գործառնություններ և կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիաները որպես դրանց  իրականացման գործիք` օգնել հաճախորդներին լիովին տիրապետել իրենց բիզնեսին առօրյա աշխատանքներում:

 

Շեշտը դնելով համակարգերի մշակման, իրականացման, ինտեգրման և կառավարման խորհրդատվության վրա` Ogma Inc.-ը պատրա

ստ է բիզնեսի սեփականատերերին և ղեկավարներին տրամադրել լուծումներ, որոնք կվերացնեն անարդյունավետությունը, անհարկի ծախսերը, և որ ամենակարևորն է, կնվազեցնեն ավելորդ ծանրաբեռնվածությունը:

 

Լինելով մասնագիտացված բիզնես լուծումների, հավելվածների զարգացման, տվյալների բազայի նախագծման մեջ` ընկերության թիմը  շատ ավելի հաջողված է, քան այլ ծրագրային ապահովման զարգացման ընկերություններ:

 

Ogma Inc.-ը սերտորեն համագործակցում է հաճախորդի հետ` ապահովելով հնարավորինս արդյունավետ ծառայություն: Ընկերության փորձագետների թիմը միշտ պատրաստ է աջակցելու Ձեզ ձեր ռազմավարական հմտության զարգացման գործում և համագործակցելու Ձեր բոլոր առանցքային ՏՏ խնդիրների լուծման հարցում: