Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Միկրորինգ ՍՊԸ

 

Գլխավոր տնօրեն՝ Ռոստոմ Մալխասյան
ՀՀ, Երևան 0001, Սայաթ-Նովա պող. 33/63
Հեռ.՝ +374 10 529 421, +374 10 529 422
Ֆաքս՝ +374 10 541 633 
էլ. փոստ՝ [email protected]


«Միկրորինգ» ՍՊԸ-ն  այն եզակի ընկերություններից է, որը, հիմնադրվելով 1990թ-ին, տարեցտարի ընդլայնել է իր գործունեությունը և ձեռք բերել հանրաճանաչ գործընկերներ: 

Ընկերությունն առաջարկում է ապրանքների և ծառայությունների լայն  շրջանակ`
  • սերվերներ, 
  • արխիվացման համակարգեր, 
  • համակարգիչներ և ծրագրային միջոցներ արդյունաբերական և ագրեսիվ միջավայներում աշխատելու համար,
  • անհատական և դյուրակիր համակարգիչներ , 
  • տպող և պատճենահանող սարքավորումներ,
  • անխափան սնուցման սարքեր, 
  • ակտիվ և պասիվ ցանցային սարքավորումներ, 
  • սարքավորումներ և լուծումներ  տվյալների մշակման կենտրոնների համար, 
  • համակարգեր տվյալների անվտանգությունն ապահովելու համար,
  • ծրագրային ապահովման փաթեթներ, 
  • բանկային սարքավորումներ, 
  • GIS համակարգեր և այլն:
«Միկրորինգ» ՍՊԸ-ն այժմ համագործակցում է  այնպիսի հանրաճանաչ ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Oracle, Apple, Lenovo, Hewlett Packard, CISCO, Juniper, APC, Supermicro, HID, AVAYA, ESRI, Zebra, USRobotics, PNY, Gembird, Wilk Electronik, Zyxel, TrendNet, ViewSonic, Platan, Check Point, Mustek, Plustek, Assmann, Riverbed, Brother, Legrand և այլն: Այս ցանկը անընդհատ համալրվում է ընկերություններով, որոնք աչքի են ընկնում իրենց նորարարություններով:

Ներկայումս «Միկրորինգ» ՍՊԸ-ն համագործակցում է  Ipc2U Group-ի հետ, որի մեջ համախմբվել են աշխարհի 22 ուժեղագույն ընկերությունները, որոնք արդյունաբերական ձեռնարկությունների համար նախագծում և արտադրում են արդյունաբերական համակարգիչներ, ցանցային սարքավորումներ, տվիչներ և այլ անհրաժեշտ սարքավորումներ:
 
Մենք համագործակցում ենք RRC և  Netwell ֆիրմաների և նրանց վենդորների հետ` Motorola, McAfee, Infoprint, EMC, Nortel, Imperva, NetApp,  ADVA Optical Networking և այլն, որոնք առաջարկում են արդիական լուծումներ, սարքավորումներ, հակավիրուսային ծրագրեր և այլ ծրագրային ապահովումներ հեռահաղորդակցական ընկերությունների, ինտերնետ-ծառայությունների մատակարարների և բանկերի համար: 

«Միկրորինգ» ՍՊԸ-ի հրավերով առաջին անգամ Հայաստանում իրենց արտադրանքն են ներկայացրել այնպիսի հանրաճանաչ ընկերություններ, ինչպիսիք են` Informix, NCR, SUN Microsystem, Novell, Cisco, 3 Com, Juniper, ESRI, AVAYA, Zyxel, Check Point  և այլն:

«Միկրորինգ» ՍՊԸ-ն իր հաճախորդներին մշտապես իրազեկում է GIS, օպերացիոն, կառավարման, հակավիրուսային և այլ համակարգերի վերջին նորույթների մասին:

Ընկերությունն իրականացնում է իր վաճառքը ինչպես Երևանում, այնպես էլ մի շարք մարզերում: