Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ


Տնօրեն`Սամվել Գևորգյան

Շիրազի 50, 8-րդ հարկ, 31 սենյակ

Հեռ.: +374 10 34 56 85

Էլ.փոստ: info@cybergates.org

http://www.cybergates.org

 

 

«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ը տրամադրում է անվտանգության ամբողջական լուծումներ յուրաքանչյուր չափի կազմակերպության համար: Մեր անվտանգության մասնագետները դիտարկում են Ձեր անհատական կարիքներն ու տրամադրում Ձեր բիզնեսի համար լավագույն լուծումները: Մեր բազմակողմանի լուծումները կապված ծառայությունների և տեխնոլոգիաների հետ թույլ են տալիս ճանաչելու «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ը որպես անվտանգության մեջ առաջատար:

 

Անվտանգության հետ կապված ռիսկերի վերահսկման և կարգավորման ծառայությունը կօգնի գնահատել Ձեր գործող անվտանգության մեթոդները, կհոգա բիզնեսի կարիքները և կնպաստի ավելի արագ հասնել Ձեր նպատակին: Մեր փորձառու մասնագետները Ձեզ կօգնեն ճիշտ գնահատել անվտանգության ոլորտի ռիսկերը և լինել տեղեկացված: Մենք ունենք ծառայությունների լայն շրջանակ` բիզնեսի անվտանգության մակարդակի փորձարկումից և կարգավորումից մինչև անվտանգության վերապատրաստում և դասընթացներ:

 

Մեր նպատակն է փոխել ավանդական, ձեռքով կատարվող աշխատանքները: Անվտանգության ծառայությունների, համաշխարհային լավագույն մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ամբողջական, բայց անհատական լուծումներ տալ Ձեր խնդիրներին: Այս լուծումների շնորհիվ մեր պատվիրատուները կկարողանան հաղթահարել շուկայում ձևավորվող և զարգացող անվտանգության ռիսկերը:

 

«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ը հեղինակություն է ձեռք բերել պետական հաստատությունների, ֆինանսական ընկերությունների և հասարակական կազմակերպությունների ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու շնորհիվ` նրանց ապահովելով բարձրորակ և պրոֆեսիոնալ լուծումներ: Կենտրոնանալով զուտ կիբեր անվ+B2տանգության, ինֆորմացիոն ապահովության, տեխնոլոգիական ռիսկերի և անվտանգ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա` ձգտում է բացահայտել Ձեր կազմակերպությանը սպառնացող վտանգները, իրականացնել կառավարման արդյունավետ համակարգ, որը հիմնված կլինի լավագույն փորձի վրա:

 

Լինեք պետական, թե հասարակական կազմակերպություն, Դուք ստանում եք նորագույն ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` Ձեր ընթացիկ բիզնեսի դժվար խնդիրները լուծելու և հիմնական առաքելությունն իրականացնելու համար: 

 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝

  1. Լավագույն նորաստեղծ ընկերություն մոբայլ տեխնոլոգիաներում մրցանակ,  IBM Company, Մարտ 28, 2014
  2. Միջազգային աստղ որակի առաջատար մրցանակ, Business Initiative Directions, Հունիս 25, 2012
  3. Լավագույն մոբայլ լուծում մրցանակ, Hacks/Hackers, Դեկտեմբեր 21, 2011