Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Վեբէքս Թեքնոլոջիս ՍՊԸ


Տնօրեն` Հայկ Առաքելյան

Հայաստան, 0033, Երևան, Բաղրամյան փող․ 79 1/1 

Հեռ.` +374 96 400 073

Բջջ.՝  +374 96 101 017 

Էլ. փոստ` [email protected]

www.webex.am

 

Վեբէքս Թեքնոլոջիս ՍՊԸ հիմնադրվել է 2007թ: Մեր ընկերությունը մատուցում է ծառայություններ ՏՏ ոլորտում: Առավել քան 15 տարվա գործունեության ընթացքում իրականացվել են բազմաթիվ նախագծեր ինչպես հայաստանյան գործընկերների, այնպես էլ միջազգային պատվիրատուների համար: Գնահատելով պատվիրատուի ժամանակը՝ մենք իրականացնում ենք որակյալ և ժամանակակից լուծումներով վեբ-կայքերի, կառավարման համակարգերի և մոբայլ հավելվածների ստեղծում, թարմացում և սպասարկում:

 

Վեբէքս Թեքնոլոջիս ՍՊԸ իր գործունեության տարիների ընթացքում իրականացրել է նախագծեր հետևյալ պատվիրատուների համար՝ ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամ, Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և այլն:

 

Մենք մեր պատվիրատուներին առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

  • կայքերի պատրաստում, 
  • կառավարման համակարգերի մշակում,
  • վեբ հենքով ծրագրային ապահովման մշակում, 
  • անվտանգության համակարգերի մշակում, 
  • վեբ և ինդուստրիալ դիզայն, 
  • մոբայլ հավելվածների մշակում,
  • և այլն:

Բացի վերոնշվածը, Վեբէքս Թեքնոլոջիս ՍՊԸ կազմակերպում է վեբ ծրագրավորման դասընթացներ, ինչպես խմբային, այնպես էլ անհատական: Դասընթացները տևում են 4-8 ամիս, դասընթացները վարում են փորձառու, բանիմաց և ուշադիր մասնագետների կողմից: Այս տարիների ընթացքում մեր դասընթացները ավարտել են 2000-ից ավել ուսանողներ, որոնցից շատերը այժմ աշխատում են ՏՏ ոլորտում: