Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Էյչնեթ ՍՊԸ


Տնօրեն`Արտակ Բունիաթյան
ք․ Երևան, Նալբանդյան 7 բն․ 15
Հեռ.` +374 10 54 73 20
Էլ.փոստ: info@fastnet.am

«ԷՅՉՆԵԹ» ընկերությունը հիմնադրվել է 30.03.2012թ․-ին,  հանդես է գալիս FastNet ապրանքային նշանով և հայաստանյան շուկայում հանդիսանում է տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում  ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը։ 

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շարքին են պատկանում՝ 
  • Ինտերնետային կապի տրամադրում օպտիկամանրաթելքային և ռադիոմոդեմային եղանակներով
  • Ավելի քան 1400 միացումներով գլոբալ ինտերնետ–համակարգչային ցանցի տեխնիկական սպասարկում
  • Ռադիոմոդեմային միացման կետերի կառուցում և դրանց տեխնիկական սպասարկում
  • Ինտերնետային հեռախոսակապի ծառայությունների մատուցում կանխավճարային և հետվճարային եղանակներով
  • CIP, H323 արձանագրություններով VIOP ծառայությունների մատուցում, DID համարների տրամադրում                                                               
«ԷՅՉՆԵԹ» ընկերությունը  աշխատաքը արդյունավետ կազմակերպելու և բարձրորակ ծառայություն մատուցելու համար, աշխատակիցների թիմում ներառել է համապատասխան որոկավորում ունեցող մասնագետների։ Աշխատակիցների կամզում կան ցանցի նախագծման և սպասարկման, որակի բարելավման, տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համարակգերի սպասարկման մասնագետներ, ցանցային ադմինիստրատորներ, էլեկտրատեխնիկայի, էլեկտրատեխնոլոգիաների մասնագետներ։

 «ԷՅՉՆԵԹ» ընկերության արդյունավետ աշխատանքի գրավականը մշտական հաճախորդների քանակի անընդհատ ավելացումն է, որոնց շարքում են՝ 
  • «Հայասնատի Ամերիկյան Համալսարան»  հիմնադրամը,
  • Միացյալ Ազգերի Կազմակերությունը, 
  • Արժույթի միջազգային հիմնադրամը, 
  • «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը,
  • «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղը,
  • «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը,
  • «Ռեդինետ» ընկերությունը,
  • «Ալֆա ֆարմ» դեղագործական ընկերությունը,
  • «Գալլարի սիստեմս» ընկերությունը,
  • «Բումերանգ Սոֆթուեր» ընկերությունը,
  • «Վիրչուալ սոլյուշնս սերվիս» ընկերությունը,
  • «Օնլայն Թրավել» տուրիստական ընկերությունը, 
  • «Ֆայնբերգ» ընկերությունը,
  • «Չինաստանի» դեսպանատունը,
  • «Իրանի» դեսպանատունը,
  • «Էներջայզ գլոբալ սերվիս» ընկերությունը և շատ այլ կազմակերպություններ և քաղաքացիներ։