Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Հայլինկ ՀՁ


Նախագահ/գործադիր տնօրեն` Գագիկ Էվոյան

ՀՀ, Երևան 0019, Բաղրամյան պող. 24ա

Հեռ.` +374 10 52-16-64

Ֆաքս` +374 10 52-66-37

Էլ. փոստ` gagike@hylink.am 

http://www.hitegrity.am

 

Հայլինկ ՀՁ-ն հիմնվել է 1992թ. ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սայլինկ կորպորացիայի հետ համատեղ: Սայլինկ կորպորացիան հանրահայտ կազմակերպություն էր, որը մշակում, շուկայում ներկայացնում և տեխնիկական օժանդակություն էր ապահովում սարքավորումների և ծրագրային ապահովման մի լայն շերթ ապրանքներ՝ մասնավոր և հասարակական ցանցերի, ինչպես նաև Ինտերնետ միջավայրում գործառնական նպատակներով օգտագործելու համար: Հայլինկ ՀՁ-ն հանդիսանում էր Սայլինկ կորպորացիայի հետազոտական մասնաճյուղ: 2003թ. փետրվարին ԱՄՆ Սեյֆնետ Կազմակերպության կողմից Սայլինկ կորպորացիայի ձերք բերումից հետո Հայլինկ ՀՁ-ն այլևս շարունակեց իր համագործակցությունը Սեյֆնետի հետ:

 

Մենք ունենք ծրագրավոման և համակարգչային սարքավորումների մշակման, որակի ապահովման և տեխնիկական օժանդակության շատ հմուտ մասնագետներ, որոնք փորձառու են արտադրանքի ստեղծման այնպիսի ոլորտներում, ինպիսիք են՝ կիրառական ծրագրեր, դրայվերներ, անվտանգության սարքեր և դրանց մասերի հավաքածու (PKI, IPSEC, PKCS), ցանցային արձանագրություններ (TCP/IP, IPX), իրական ժամանակում ներկառուցված համակարգեր. Ծրագրավորումը ներառում է (C, C++, C#, Java, SQL, HTML/PHP/ASP, XML/XSL, .NET/Visual Studio Windows(alldesktop OS versions and CE/Mobile), GNU/Linux, SunOS և Solaris, VxWorks, OpenBSD համակարգերում, բաց կոդավորմամբ և իրական ծամանակում ներկառուցվող սեփական միջավայրեր: