Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ՆՈՎԵՆՏԻՔ (Սոֆթլայն Ինթերնեյշնլ ՍՊԸ)



Տնօրեն` Սարգիս Հարությունյան

Հայաստան, 0019, Երևան, Խնկո-Ապոր փող․, 1 շենք

Հեռ.` +374 11 555 115, +374 11 555 005 

Էլ. փոստ` [email protected]

http://www.noventiq.com

 

 

2022թ-ի հոկտեմբերի 20–ից Softline-ը Հայաստանում սկսել է աշխատել Noventiq նոր ապրանքանիշի ներքո:


Noventiq-ը թվային փոխակերպման և տեղեկատվական անվտանգության լուծումների և ծառայությունների առաջատար գլոբալ մատակարար է: Noventiq-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ Ընկերությունն ապահովում, պարզեցնում և արագացնում է իր հաճախորդների բիզնեսի թվային փոխակերպումը՝ միավորելով ավելի քան 75,000 կազմակերպություններ բոլոր արդյունաբերություններից ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հարյուրավոր լավագույն մատակարարներով, ինչպես նաև տրամադրելով իր սեփական ծառայություններն ու լուծումները:


Ներկայումս Noventiq-ը արդյունաբերության ամենաարագ զարգացող ընկերություններից մեկն է: 2021 ֆինանսական տարում դրա շրջանառությունը հասել է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլարի։ 2021 թվականի հոկտեմբերին ընկերությունն իր արժեթղթերի առաջնային տեղաբաշխումն անցկացրեց Լոնդոնի բորսայում (LSE:SFTL)։ Noventiq-ն իրականացնում է եռաչափ աճի ռազմավարություն, որն ուղղված է աշխարհագրության, լուծումների պորտֆելի և վաճառքի ուղիների ընդլայնմանը: Այս ռազմավարությանը աջակցում է Noventiq-ի ներկայիս մոտեցումը միաձուլումների և ձեռքբերումների նկատմամբ, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս օգտվել արդյունաբերության շարունակական համախմբումից: 2022 ֆինանսական տարվա սկզբից Noventiq-ը հայտարարեց Հնդկաստանում, Թուրքիայում և ԱՄԷ-ում 5 ընկերությունների ձեռքբերման մասին, որոնք ընդգրկում են թվային վերափոխման տարբեր ասպեկտներ:


Noventiq-ի 3900 աշխատակիցներ աշխատում են Ասիայի, Լատինական Արմերիկայի, Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 60 երկրներում՝ աճի զգալի ներուժ ունեցող շուկաներում: