Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ROOT ITSP ՍՊԸ 


Տնօրեն` Գեղամ Սարգիսյան 
Երևան 0038, Հալաբյան 33
Հեռ.` +374 10 38 00 83 
Ֆաքս` +374 10 38 00 83
Էլ. փոստ` info@root.am

ROOT ITSP ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003թ. և հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծառայություններ մատուցող: Հիմնադրման օրվանից առ այսօր ընկերությունն իր պատվիրատուներին ու գործընկերներին առաջարկում է խորհրդատվություն և ցանցերի նախագծում ընկերությունների և հեռահաղորդակցման ցանցերի համար, կառուցվածքային մալուխային համակարգերի բաղադրիչ տարրերի լայն ընտրանի, հովացման համակարգերի և հոսանքի անխափան սնուցման սարքերի մեծ տեսականի տվյալների մշակման կենտրոնների համար:ROOT ITSP ընկերությունը կանոնավոր կերպով կազմակերպում է նաև սարքավորումներ տեղադրող մասնագետների վերապատրաստման դասընթացներ:

Ներկայումս ROOT ITSP ընկերությունը շարունակում է արագորեն ընդլայնել իր ծառայությունների շրջանակը և պատիվ ունի Հայաստանում ներկայացնելու համաշխարհային այնպիսի ապրանքանիշեր, որոնք են TE CONNECTIVITY AMP NETCONNECT և ADC KRONE մալուխային համակարգերը, EMERSON NETWORK POWER - LIEBERT, KNUERR, ENERGY SYSTEMS, AVOCENT հովացման համակարգեր, հոսանքի մարտկոցներ, սերվերային և ցանցային պահարաններ, տվյալների մշակման կենտրոններ, HAGER էլեկտրական սարքեր, OBO BETTERMANN մալուխատար ուղիներ, ընկերությունների և հեռահաղորդակցման ցանցերի տեղադրման, թեստավորման, մոնիտորինգի և անալիզի սարքեր FLUKE ապրանքանիշի և տվյալների մշակման կենտրոնների հանովի հատակներ MERO ապրանքանիշի:

ROOT ITSP ընկերությունն առաջնորդվում է հետևյալ արժեքներով. ընկերության հիմնադիրները կարծում են, որ արժեքները գործնականում կիրառելն ստեղծում է երկարաժամկետ օգուտ ընկերության թե´ պատվիրատուների, թե´ աշխատակիցների, թե´ գործընկերների համար: Ընկերությունն իր պատասխանատվությունն է համարում՝ առաջարկել բարձր որակի ապրանքներ և ծառայություններ, լինել առաջատար, ձգտել շարունակական կատարելագործման և արագորեն արձագանքել փոփոխություններին:

ROOT ITSP ընկերության նպատակն է գոհացնել իր պատվիրատուներին և բաժանորդներին՝ հարգելով և լսելով նրանց պահանջները, հասկանալով նրանց ակնկալիքները, որոնք ընկերությունը ձգտում է գերազանցել՝ մատուցելով որակյալ ծառայություններ ժամկետների խիստ պահպանմամբ:ROOT ITSP ընկերության աշխատակիցներն անձամբ կրում են պատասխանատվություն աշխատանքի բոլոր ասպեկտներում բարձր վարքագիծ ցուցաբերելու և ազնիվ ու արդար աշխատելու համար: Իրենց պարտականությունները նրանք կատարում են որպես պատասխանատու քաղաքացիներ և աշխատակիցներ և ընկերության հաճախորդներին մշտապես սպասարկում են բարձր որակով, ընկերության ռեսուրսներն օգտագործում են բարեխղճորեն:

ROOT ITSP ընկերության շարունակական հաջողությունները պահանջում են իր աշխատակիցների գիտելիքների ու հմտությունների կատարելագործում: Ընկերությունը բոլոր հարաբերություններում ձգտում է լինել անկեղծ և վստահելի գործընկեր: