Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն


Տնօրեն` Նարինե Խաչատրյան
ՀՀ 3105, ք. Գյումրի, Գայի 1
Հեռ.`  +374 312 4 03 43
Բջջ.` +374 94 03 40 34
Էլ. փոստ` info@gitc.am
 
Հմտություններով պայմանավորված տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանի հյուսիսային տարածաշրջանում փոփոխություններ մտցնելու բանալին է:
 
Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը(ԳՏՏԿ) գիտակրթական հիմնադրամ է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:
 
Կենտրոնի տեսլականն է ապակենտրոնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան Երևանից Գյումրի, հյուսիսային տարածաշրջան` նպաստելով երկրի տնտեսության հզորացմանը և երկրում ՏՏ բնագավառի առաջխաղացմանը:
 
Կենտրոնը հիմնադրվել է 2005թ. օգոստոսին: Գիտակրթական Հիմնադրամի հիմնադիրներն են Հայ Օգնության Ֆոնդը(ՀՕՖ), Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ), Շիրակ Տեխնոլոգիաներ ՍՊԸ-ն(ՇՏԸ): Կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի յոթ անդամները ներկայացնում են ՀՕՖ, ՁԻՀ, ՇՏԸ, Անանիա Սոլյուշնս և Սարկիսյան Մեյսն կազմակերպությունները:
 
ԳՏՏԿ-ի նպատակն է`
  • Պատրաստել ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետներ, որոնք կարող են աշխատել առանց լրացուցիչ վերապատրաստման
  • Նպաստել ՏՏ ենթակառուցվածքի ձևավորմանը Հյուսիսային տարածաշրջանում
  • Պատրաստել աշխատուժ արևմտյան շուկայի մտածելակերպին համապատասխան
  • Խթանել ՏՏ ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը
  • Շահագրգռել էլեկտրոնային պատրաստվածության աճը Գյումրիում և Շիրակի տարածաշրջանում