Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Քուեսթրեյդ Ինթերնեշնլ Ինկ., հայաստանյան մասնաճյուղ

 

Տնօրեն՝ Արտաշես Հարությունյան

ՀՀ, 0009, Երևան, Տերյան փող., 105/1 շենք, 

9-րդ հարկ «Ցիտադել» բիզնես-կենտրոն

Հեռ.՝ +374 60 27 27 04

Բջջ․՝ +374 98 22 25 80

Էլ. հասցե՝ [email protected]

http://www.questrade.am

 

Քուեսթրեյդ Ինթերնեշնլ Ինկ.-ի հետ փոխկապակցված ընկերություն է, որը Կանադայի ամենամեծ և ամենաարագ զարգացող առցանց անկախ միջնորդ կազմակերպությունն է: 2010թ. հոկտեմբերին պաշտոնապես բացվեց միջազգային մասնաճյուղ Հայաստանում: Մի քանի աշխատակից ունեցող հայաստանյան համեստ ընկերությունից մենք այժմ դարձել ենք չորս տասնյակից ավելի աշխատակից ունեցող թիմ:

 

Մեր ուղղվածությունը միջնորդային նորարարական տեխնոլոգիական լուծումների նախագծումն ու ծրագրավորումն է, որոնք հաճախորդներին բացառիկ փորձառություն են ապահովում: Քուեսթրեյդի նպատակը հավակնոտ է. Մենք ցանկանում ենք վերակերպել առցանց միջնորդային ծառայությունները տեխնոլոգիաների արդիականացման և կատարելագործման միջոցով: Մարքեթինգային հիշարժան արշավներից մինչև հաճախորդների միջնորդային եզակի առաջարկներ, բիզնեսի կազմակերպման արդյունավետ լուծումներից մինչև մանրակրկիտ բիզնես վերլուծություն. Այս ամենը Քուեսթրեյդի ամենօրյա օրակարգում է:  

 

Երկու տարի անընդմեջ մենք վաստակել ենք Կանադայի ամենալավ ղեկավարվող ընկերություններից մեկի տիտղոսը: Մեր հաջողության գրավականը ՏՏ ոլորտի լավագույն տաղանդներին միավորելն է: