Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Լանս ՍՊԸ

 

Տնօրեն` Հայկազ Գրիգորյան

ՀՀ, Երևան 0051, Կոմիտասի պող. 49, 3-րդ հարկ

Հեռ.` +374 10 23 05 10 

Ֆաքս` + 374 10 23 05 10

Էլ. փոստ` [email protected]

http://www.lans.am

 

Լանս ՍՊԸ–ն Հայաստանի ՏՏՀ ոլորտի առաջատարներից է, որն իր գործունեությունը սկսել է 1996թ.–ից։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները հետևյալն են.  

  • Համակարգչային և հեռահաղորդակցման սարքերի և ծրագրերի մատակարարում և տեղադրում, այդ թվում՝ բարդ սարքերի, որոնց տեղադրման և սպասարկման համար պահանջվում են սերտիֆիկացված մասնագետներ և հատուկ գործիքներ; 
  • Համակարգչային տեխնիկայի մանրածախ վաճառք Երևանոմ իր խանութի միջոցով;
  • Շինությունների տեղեկատվական և հաղորդակցման ենթակառուցվածքների ստեղծում (ներառյալ հաղորդակցման  ակտիվ և պասիվ սարքավորումներ և 5e/6 դասի ինտեգրացված մալուխային ցանցեր)։ 
  • ԼԱՆՍ–ը կատարում է նախագծում, սարքերի և մալուխների տեղադրում, ցանցի թեսթավորում ու սերտիֆիկացում, ինչպես նաև ենթակառուցվածքի տեխնիկական սպասարկում։ 
  • Տեղեկատվական անվտանգությանն ուղված սարքերի, ծրագրային ապահովման և լուծումների առաքում; 
  • Համակարգչային սարքերի և ծրագրերի երաշխիքային և ետերաշխիքային տեխնիկական սպասարկում և խորհրդատվական օժանդակություն։ Կարող է տրամադրվել 7*24 անհապաղ տեխնիկական սպասարկում։ Ընկերությունը հանդիսանում է IBM, DELL, LENOVO և FUJITSU ընկերությունների հավատարմագրված սպասարկման կենտրոն Հայաստանում։
  • ՏՏ ոլորտում նախագծման, սարքերի տեղադրան, կառավարման և անվտանգության ապահովման վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցում։  

Մատակարարվող ապրանքների և ծառայությունների որակը երաշխավորված է Ստանդարտացման միջազգային կազմակերպության ISO-9001:2000 որակի վկայագրով, որը ընկերությունը ստացել է 2002 թ.–ին։ ԼԱՆՍ–ը հանդիսանում է համակարգչային տեխնիկա և ծրագրեր արտադրող աշխարհի այնպիսի առաջատար ընկերությունների պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են՝  DELL, IBM, 3Com, CISCO Systems, Juniper, Fujitsu, Zyxel, APC, Patton, AMP-Tyco Electronics, Microsoft, Symantec, ABBYY ընկերությունները։