Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Ափարգ Գրուպ ՍՊԸ

 

Տնօրեն` Արշակ Ալեքսանյան

31/3 Կ. ՈՒլնեցի, Երևան 0037, Հայաստան

Հեռ.` +374 98 77 99 52 

Էլ.փոստ` [email protected]

https://aparg.com 

 

 

Ընկերությունը ստեղծելուց կարևորագույն նշանակություն ենք տվել սկզբունքներին՝ մշակելով, մեր կարծիքով, արագ զարգացմանը նպաստող սկզբուքներ:

 

Ամենակարևոր սկզբունքերից մեկը ընկերական մթնոլորտն է: Առաջին տեղում դնելով մարդու պոտենցիալը՝ փորձեցինք հավաքել նույն կերպ մտածող մարդկանց: Ստեղծեցինք ընկերական մթնոլորտ: Ամեն դեպքում, հասկանալով, որ IT-ն ամենարագ զարգացող ոլորտն է, մենք չկանգնեցինք տեղում: Չմոռանալով մենք ինքներս մեզ՝ այն, թե ինչպես ենք սկսել, միշտ փորձում ենք երիտասարդներին տալ հնարավորություններ: Ժամանակ առ ժամանակ կազմակերպելով թրեյնինգներ՝ համալրում ենք թիմը մեծ պոտենցիալ ունեցող անդամներով: Միայն առողջ քննարկումների շնորհիվ են ստեղծվում հանճարեղ մտքեր, հետևաբար փորձում ենք անցկացնել թրեյնինգներ հենց այդ սկզբունքով:

 

Որպես հաջորդ սկզունք՝ ընտրել ենք մեր մշակած արտադրանքի բարձր որակը և նորաոճ լինելը: Պարդատիր ենք համարում նորագույն տեխնալոգիաների օգտագործումը: Իհարկե, կարևորագույն տեղում է նաև պատվիրատուն, կամ, ինչպես մենք ենք ասում, մեր թիմի նոր անդամը: Մենք մտածում ենք, որ լավագույն արդյունքը պատվիրատուի համար կարող է ստեղծվել միայն այն դեպքում, երբ մշակման պրոցեսը ընթանում է պատվիրատուի հետ համագործակցության պայմաններում: Իհարկե, պետք չէ ստեղծել հեծանիվ, այլ պետք է օգտագործել պատրաստի լավ լուծումներ, բայց նաև շատ կարևոր է լինել ստեղծագործող: Այդ իսկ պատճառով բարձր տեղ ենք տալիս գործնական համգործակցություններին: Առիթը բաց չթողնելով՝ միշտ փորձում ենք կազմակերպել ֆորումներ, քանզի շատ կարևոր է պրոֆեսիոնալ մարդկանց հետ շփման արդյունքում նոր լուծումների ստեղծելը: Իհարկե, փորձում ենք լինել նաև անմիջական. պատմել մարդկանց մեր մտքերի մասին և առաջնորդվել նրանց հայտնած կարծքիներով: