Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Ջոբֆայնդեր Կարիերայի Կենտրոն


Տնօրեն` Լիանա Խաչատրյան

ՀՀ, Հրաչյա Քոչարի փող․, 4 շենք, 7-րդ հարկ, սեն․ 5, (<<Բարեկամություն>> բիզնես կենտրոնի շենք)

Հեռ.` +374 91 95 22 59

        +374 94 21 10 12

Էլ.փոստ` info@jobfinder.am

http://www.jobfinder.am

 

JobFinder.am-ը կարիերայի կայք է, որը ստեղծված է օժանդակելու կայացած ընկերությունների կողմից բարձրակարգ և իրենց պահանջներին համապատասխան մասնագետների որոնման, գտնելու և ընդունման աշխատանքներին: Միևնույն ժամանակ կայքը տրամադրում է որակյալ ծառայություններ բոլոր այն մասնագետներին, ովքեր փնտրում են համապատասխան աշխատանք:

 

Հիմնադրված լինելով Մարգասոֆթ ընկերության կողմից (Լոս Անջելես, Կալիֆորնիա)` JobFinder.am-ը կոչված է լրացնել այն բացը, որն առկա է Հայաստանում որակյալ աշխատողների աճող պահանջարկի և շուկայում առկա սակավ, բայց հաստատուն աճող առաջարկի միջև: Ղեկավարվելով հմուտ և փորձառու մասնագետների ռազմավարությամբ` JobFinder.am կայքը միջոցներ և լուծումներ է առաջարկում գործատուներին աշխատանքի ընդունման գործընթացը բարելավելու ուղղությամբ` այն դարձնելով ավելի դյուրին, արագ և արդյունավետ:

 

JobFinder.am մեկ հպումով կարիերայի կայքը ավտոմատացված է և գործի է դրվում բազմաթիվ ծրագրային լուծումների միջոցներով, որոնք ձևավորվել և կիրառվում են` օգտագործելով Microsoft®-ի ժամանակակից տեխնոլոգիաներն ու փաթեթները: Կայքը վերահսկվում և թարմացվում է 24/7 սկզբունքով ` ապահովելով պատշաճ գործունեություն և լուրջ բովանդակություն: