Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Ապագա Թեքնոլոջիս ՓԲԸ


Տնօրեն` Միշել Դավուդյան

Իրավաբանական հասցե `  ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, 3105, Ղորղանյան փ. 83

Հեռ.` + 374 (0) 312 63594

Գործունեության հասցեն: ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, 3105,Ղորղանյան 83 

Գրասենյակի հասցեն: ՀՀ, ք. Երևան, Աբովյան փող., շենք 16/3 թիվ 36

Հեռ.` + 374 10 56 35 94 , + 374 60 27 01 24

Ֆաքս.` + 374 10 56 35 94      

Էլ. փոստ` info@apaga.am

http://www.apaga.am

 

“Ապագա Թեքնոլոջիս”-ը հիմնադրվել է 2007թ-ին: Ընկերությունն առաջարկում է ՏՏ ծառայությունների մեծ փաթեթ՝ չորս ուղղություններով.

  • Ցանցային և ՏՏ անվտանգություն

Տեղեկատվական անվտանգություն՝ աուդիտ, ՏՏ անվտանգության խորհրդատվություն և նախագծում, ցանցի նախագծում, տեղադրում և անվտանգություն, ինչպես նաև հատուկ  ընտրված սարքային և ծրագրային լուծումների փաթեթ:

 

SSL և թվային ստորագրության վկայագրեր /Verisign-Symantec/, թվային ստորագրություններ, բաց բանալիների ենթակառուցվածք /PKI/, մեկանգամյա գաղտնաբառերի /OTP/ վավերացման լուծումներ՝ սարքային և ծրագրային թոքենների օգտագործմամբ /Cryptocard/, որոնք անվտանգ կդարձնեն և կպաշտպանեն վավերականությունը և տվյալների առցանց հաղորդման բոլոր տեսակները:

 

 Ցանցային և տեղեկատվականան վտանգության լուծումներ, ինչպիսիք են անվտանգության շքամուտքեր, SSL VPN անվտանգ մուտքի շքամուտքեր, վտանգների կենտրոնացվածկառավարման հրապատնեշներ /UTM Firewall-ներ/, ինտերնետի մուտքը և բովանդակությունը ֆիլտրող համակարգեր, էլ. փոստիանվտանգության հարթակներ՝ հակասպամային, հակավիրուսային և տվյալների կորստի կանխման համակարգերով, ներխուժման հայտնաբերման/կանխման համակարգեր, ցանցի խոցելիությունը ստուգող համակարգեր:

 

Նոր սերնդի վճարային համակարգեր մեր գործընկեր M2M Group-ի հետ՝ բազմաալիքային անվտանգ էլ. փոխանցումների իրականացման լուծումների, էլ. վճարումների, բոնուսային ծրագրերի, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման համակարգերի համար:

  • Ինտերնետ ծառայության մատակարար

Ներկայացնելով Ozone Europe-ը, “Ապագա Թեքնոլոջիս”-ը Օզոն Ապրանքանիշի ներքո տրամադրում է անվտանգ, հուսալի և գերարագ ինտերնետ կապ Երևանում և շրջաններում ինչպես տնայինօգտագործողներին, այնպես էլ կորպորատիվ բաժանորդներին, որոնց համար կարող են ակտիվացվել վիրտուալ մասնավոր ցանցեր /Virtual Private Networks/:Հեռավոր շրջաններում իրականացվում են նաև կրթական ծրագրեր: 

  • Թվային հեռարձակում

Հանդիսանալով Grass Valley, NewTek, Thomson-Broadcast, Thomson Video Networks, Atomos, VSN, AxelTechnology հեռարձակման համաշխարհային առաջատարների ներկայացուցիչը, “Ապագա Թեքնոլոջիս”-ն առաջարկում է թվային հեռարձակման համակարգային լուծումներ մասնագետների համար:

 

Հեռուստակոնֆերանսների անցկացում /Visual Nexus/, տեղեկատվական հեռարձակման ցանցային նոր համակարգ /Easescreen/, հատուկ ծառայություններ, խորհրդատվություն և նախագծում, համակարգային ինտեգրում և կոմպլեքսծրագրեր:  

  • Կոնտակտային Կենտրոնի ծառայություններ

Ելքային զանգեր

 

  • Հաճախորդի ծառայության ներկայացուցիչ/ագենտ;
  • Մարկետինգ և սոցիոլոգիական հետազոտություններ;
  • Կոնտակտային տվյալների թարմացում;
  • Հեռահար մարկետինգ;
  • Կոմերցիոն առաջարկներ;
  • Ժամկետանց պարտավորության ծանուցում;
  • Հետագա կապի պահպանման համար տեղեկատվության և կոնտակտների տրամադրում:

 

Մուտքային զանգեր

 

  • Հաճախորդի ծառայության ներկայացուցիչ/ագենտ;
  • Հեռախոսազանգերի ընդունման ծառայություն;
  • Տեղեկատվության տրամադրում և աջակցություն;
  • Ապրանքների/ծառայությունների պատվիրման կենտրոն;
  • Քարտուղարային ծառայություններ;
  • Օգնություն և տեխնիկական սպասարկում;
  • Սայթի սպասարկում և աջակցություն:

 

Բեք-օֆիս, էլեկտրոնային փոստեր

 

  • Առաջխաղացման ծրագրեր;
  • Էլեկտրոնային նամակագրություն: