Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


WICASTR ՍՊԸ

 

Տնօրեն և հիմնադիր` Արմին Սաիդի

ՀՀ, Երևան 0010, Վարդանանց 8

Էլ. փոստ` [email protected], [email protected]

www.wicastr.com 

 

 

WICASTR-ը արտոնագրված տեղական ամպային հարթակ է, որը նպաստում է անլար ցանցերի ստեղծմանը և բովանդակության տարածմանն ամենուր, առանց ՏՏ հատուկ հմտությունների:

 

Այն հնարավորություն է ընձեռում բիզնեսին ներգրավել բոլոր շարժական սարքեր սպառողներին՝ միաժամանակ առանց ինտերնետի կամ հավելվածների չափելով ֆիզիկական տեղաբաշխվածության ցուցանիշները:

 

WICASTR հարթակը բաղկացած է պատենտավորված սարքաշարից` համակցված ամպի վրա հիմնված անլար կառավարման ցանցի համակարգի և թվային բովանդակության ապահովման մեխանիզմի(digital content mechanism) հետ:

 

Կազմակերպությունը հիմնադրվել է 2013թ.-ի մայիսին Լոնդոնում և վերջերս հիմնել է իր զարգացման կենտրոնը Հայաստանում:

WICASTR-ը հանդիսանում է Techstars շրջանավարտ-կազմակերպություն և Cisco-ի կողմից ընտրվել է որպես 2015թ.-ի Մեծ Բրիտանիայի լավագույն 5 սթարթափերից մեկը Internet օf Everything շրջանակներում, որը ըստ կանխատեսումների մինչև 2025թ. կդառնա 37 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ արդյունաբերություն: