Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Ստուդիո Ուան


Տնօրեն` Գևորգ Գադուկյան

Հայաստան, 0014, Երևան Դավիթ Անհաղթի փող., 8 շենք, 3-րդ հարկ

Հեռ.: +374 60 52 23 78

Ֆաքս: +374 60 52 23 78

Էլ.փոստ: [email protected]

http://www.studio-one.am

 

 

Ստուդիո Ուան ընկերությունը հայաստանյան զարգացող և առաջատար ՏՏ ընկերություններից է: Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին և արդեն հաջողությամբ իրականացրել է ավելի քան 300 նախագիծ մեծ թվով հաճախորդների՝ ինչպես պետական կազմակերպությունների, այնպես էլ մի շարք տեղական ձեռնարկությունների համար: Այսպիսով, մեր հաճախորդներն են բիզնեսի տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ, ինչպիսիք են` բանկային, ֆինանսական, բժշկական, կրթական, մշակութային, լրատվական, զբոսաշրջության և այլ ոլորտները: Մեր մասնագետները  ծրագրային ապահովման ծառայություններ են մատուցել նաև մի շարք  հաճախորդների Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ուկրաինայից և այլ երկրներից:

 

Գործունեության հիմնական ոլորտներն են՝

  • Բջջային և Վեբ Համակարգերի մշակում
  • Վեբ Դիզայն
  • Գրաֆիկական Դիզայն
  • Օգտվողի Ինտերֆեյսի Դիզայն  (UI)   
  • CRM համակարգերի մշակում և ինտեգրում
  • Ինտերնետ մարկեթինգ (SEO և Social Media)
  • Վեբկայքերի տեխնիկական սպասարկում 

Այժմյան մրցակցային շուկայում կազմակերպությունների համար շատ կարևոր և ուժեղ շարժիչ ուժ է հանդիսանում բիզնես ինքնությունը: Տեխնիկական և ստեղծագործական մեր թիմը հաճախորդի պահանջը մանրամասն ուսումնասիրելուց հետո բարձրորակ ու ժամանակակից մոտեցում է ցուցաբերում և լավագույնս լուծում է պատվիրատուի առաջադրած խնդիրները: Մեր մատուցած ծառայությունները նպաստում են մեր հաճախորդների մրցունակության, անվտանգության և ծախսերի արդյունավետության բարելավմանը:


Ստորաբաժանումներ: Ադմինիստրացիա, Մարկեթինգ, Դիզայնի բաժին,

Ծրագրավորման բաժին, QA բաժին

Օգտագործվող տեխնոլոգիաներ: PHP5/Zend Framework, JQuery library, MySQL Database

Օգտագործվող PM ծրագրեր: Mantis BT, Studio Time Management

Մեթոդաբանություն: Ուսումնասիրում և պահանջների վերլուծություն

                                      Տեխնիկական առաջադրանքի կազմում (ToR)

                                      Պատվիրատուի կողմից հաստատում

                                      Ծրագրային ապահովման մշակում

                                      Իրագործում և ինտեգրում

                                      Թեստավորում

                                      Ուսուցում

                                      Համակարգի տեղադրում

                                      Տեխնիկական սպասարկում