Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս ՍՊԸ

 

Հիմնադիր տնօրեն՝ Վահան Շաքարյան

ՀՀ,Երևան,Ազատության 27,«Երազ» բիզնես կենտրոն, #603 

Հեռ.` +374 11 209 018, +374 11 121 918

Էլ. փոստ` info@techscydynamics.com

http://www.techscydynamics.com

 

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը («Թի-Էս-Դի») հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան)՝ գործակցելով հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ: Ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013 թ.-ին ազատ տնտեսական գոտում:

 

«Թի-Էս-Դի»-ն ապահովում է արդի, դինամիկ և բազմաֆունկցիոնալ հետազոտություններ հետևյալ ոլորտներում՝ Արդյունաբերական բիոտեխնոլոգիա, Բժշկական ճարտարագիտություն, Բիոքիմիա,   Բիոինֆորմատիկա, Բնապահպանական բիոտեխնոլոգիա, Էլեկտրական և էլեկտրոնային ճարտարագիտություն Կրթական գիտություններ, Համակարգչային գիտություն և արհեստական բանականություն, Մաթեմատիկա, Մաթեմատիկական գիտություն և ճարտարագիտություն, Մեխանիկա, Նանոտեխնոլոգիաներ, Տեղեկատվական գիտություն, Քվանտային համակարգչային գիտություն, Ֆիզիկա, Forensic (գիտահետաքննչական) գիտություն: Սարքերի նախագծմանը զուգահեռ՝ «Թի-Էս-Դի»-ն տրամադրում է նաև ծրագրային ապահովման լուծումներ՝ ՏՏ տարբեր ընկերությունների հետ համագործակցությամբ: Համատեղելով երկու՝ սարքային և ծրագրային ապահովումները՝ «Թի-Էս-Դի»-ն առաջարկում է ավելի բաց և մատչելի համակարգ, որը կարող է համապատասխանեցվել հաճախորդների պահանջներին: Ընկերության մշակումների շարքում են՝ թվային գիտահետազոտական և հետաքննչական տեխնոլոգիաներն ու սարքավորումները, բջջային սարքավորումներն ու դյուրակիր համակարգիչները,  արևային եւ հեռահաղորդակցության սարքեր, կրթական լաբորատորիաներ և այլն: