Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


 

Օպտիմ Արմենիա


Տնօրեն` Արթուր Ղուլյան
0010, ՀՀ, Երևան, Խորենացու փող., 
15, 10-րդ հարկ
Հեռ.` +374 60 547 548
Էլ. փոստ`  [email protected]


Տրանսպորտի և բեռնափոխադրման որոլտները մեր տնտեսության միջուկն են կազմում։ Գլոբալացման տարածման հետ միաժամանակ զարգանում են նաև այս ցանցերը՝ դառնալով ավելի խոշոր, ավելի բարդ և ձանրաբեռնված։ 

Օպտիմը մշակում է առաջատար վերլուծական ծրագրեր տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտների համար։ Մեր՝ օպտիմիզացիայի, մոդելավորման և տվյալների վերլուծման ծրագրերն ու ծառայություններն օգտակար կլինեն երկաթուղիների, ավիաընկերությունների, բեռնափոխադրող ընկերությունների, հանքարդյութաբերական, մանրածախ առևտրային ընկերությունների, ինչպես նաև քաղաքային իշխանությունների համար։ Միացնելով տեխնոլոգիան և նորարարությունը՝ մենք օգնում ենք մեր հաճախորդներին ամբողջ աշխարհում իրենց գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ։ 

Մեր նվիրվածությունը մեր հաճախորդների հաջողությանը և մեր սեփական բարձր չափանիշներին այն է, ինչ առանձնացնում է Օպտիմին որպես համաշխարհային կարգի վերլուծական ծրագրերի առաջատար մատակարար։ Որպես տեխնոլոգիաների առաջատար, մենք կսահմանենք տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտների ապագան՝ վերից վար։ 

Օպտիմիզացիայի միջոցով մենք ստեղծում ենք արդյունավետություն։ Ստեղծելով արդյունավետություն՝ մենք փոխակերպում ենք աշխարհը։