Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Ֆակտումսոֆթ ՍՊԸ


Տնօրեն` Արման Մարգարյան
Բաղրամյան 59, գր. 112, 0019, Երևան, ՀՀ
Հեռ.` +374 12 952 259
Էլ.փոստ` [email protected]  


Մենք կառուցում ենք ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորման վեբ հարթակ, որն ունի զանազան կոնֆիգուրացիաների ենթարկվելու հնարավորություն: Հարթակը պարունակում է բիզնես ոլորտների ստանդարտ տարրերի հարուստ գրադարան և հիմք է հանդիսանում մեր ՁՌՊ լուծումների համար, որոնք ինտեգրված են և հատուկ հարմարեցված պատվիրատու կազմակերպություններին:


Մեր հարթակը և լուծման աստիճանաբար իրականացման մոտեցումը այլընտրանք են հանդիսանում պատվերով ծրագրային ապահովման մշակման համար, ինչը թույլ է տալիս խնայել ժամանակ և գումար, նաև նվազեցնել պատվերով ծրագրային ապահովման հետ կապված ռիսկերը:


Ֆակտումսոֆտի ՁՌՊ հարթակը մեզ թույլ է տալիս ստեղծել ձեռնարկության մակարդակի վեբ ծրագրային լուծումներ՝ նվազագույն կոդավորմամբ կամ նույնիսկ առանց կոդավորման: Այն կառուցված է նորագույն տեխնոլոգիաների հիման վրա (SQL Server, ADO.NET, .NET Core, Web API, HTML5, ReactJS, Redux, etc.): Հարթակի թույլ-կապակցված, բայց ամուր կառուցվածքը թույլ է տալիս իրականացնել հատուկ վեբ ՁՌՊ լուծումներ ավելի արագ և ավելի մատչելի գներով:


Այն իր մեջ նախապես ներառում է տարբեր ոլորտներին հատուկ բաղադրիչներ, որը զգալիորեն արագացնում է ծրագրի իրականացման ընթացքը և կայուն հիմք է հանդիսանում հետագա ընդլայնման համար:


Մենք նաև առաջարկում ենք ՁՌՊ համակարգի տեղակայման ճկուն պլաններ: