Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Գիտության և Տեխնիկայի Թանգարան Հիմնադրամ

 

Տնօրեն` Ժիրայր Սևոյան

Հովսեփ Էմին 123 EIF մուտք, ք. Երևան, 0051, Հայաստան

Հեռ.` +37410 46 35 96, Բջջ. +37494 59 66 42

Էլ. փոստ` Stmuseum@gmail.com

 

Գիտության և Տեխնիկայի Թանգարան հիմնադրվել է 2008 թվականին:

Թանգարանի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի գիտատեխնիկական նվաճումները, գիտական մտքի պատմությունը և համաշխարհային գիտության մեջ նրա ներդրումները։

 

Թանգարանի առաջնային խնդիրն է հավաքել, պահպանել և ցուցահանդեսների միջոցով հանրությանը ներկայացնել Հայաստանի և օտարերկրյա հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունները, գյուտերը, նորարարությունները և գիտատեխնիկական նվաճումները։

 

Թանգարանը նույնպես կազմակերպում է դասընթացներ և գործնական աշխատանքներ երեխաների և պատանիների համար, որպեսզի խթանի նրանց մեջ սերը դեպի գիտությունը, տեխնիկան ու ճարտարագիտական կրթություն։

 

  • “ElCorr”գազի ծավալի էլեկտրական կարգավորիչ,
  • “Արմֆլոու” միկրոպրոցեսորի ծախսի չափման համակարգ,
  • “CAMERTON-2000” ավտոմատացված հեղուկի խտության չափիչ,
  • Էլեկտրական հաշվիչի չափման և վերահսկման համակարգեր: