Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


Լուսսին ՓԲԸ

 

Տնօրեն` Գիորգի Գուլաբյան

ՀՀ, Երևան, Բաղրամյան 59, 62ա

Բջջ.` +374 77 580 725

Էլ. փոստ` ceo@loossin.com

http://www.loossin.com 

 

 

«Խելացի Տուն» համակարգերի սարքեր արտադրողների համաշխարհային շուկայում կան ավելի քան 300 արտադրող ընկերություններ: Սակայն, չկան միասնական սերվերի պլատֆորմներ (հարթակներ), որոնք նախատեսված են կառավարելու բոլոր առկա «ԽելացիՏան» սարքերն ու նրանց հնարավորությունները մեկ միասնական ծրագրային ապահովման միջոցով:

 

Ընկերությունը նպատակամիտված է ստեղծելու նորարարական ծրագրային ապահովման հարթակ, այդ թվում հատուկ այդ համակարգի համր սերվեր, «Խելացի Տուն» լուծման ամբողջական համալիր համակարգն աշխատեցնող iOS, Android հավելվածներ, ընդգրկելով տարբեր ընկերությունների կողմից արտադրված բոլոր սարքերն ու սարքավորումները: Պլատֆորմի ծրագրային ապահովումը կնախագծվի այնպես, որպեսզի հնարավոր դարձնի «Խելացի Տան» համակարգի հետ կապված բոլոր սարքերի ու սարքավորումների կառավարումը և on-line ռեժիմով հեռակառավարումը սմարթֆոն հեռախոսների և պլանշետների միջոցով: