Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:
Share |


ԻՆՆՈՎԱ ՍՈԼՅՈՒՇՆՍ ՍՊԸ

 

ՀՀ, Երևան, Տերյան փ. 105/1, "Ցիտադել" բիզնես կենտրոն
6-րդ հարկ, 601 սենյակ

Հեռ.` + 374 10 51-43-94
Ֆաքս` + 374 10 51 43-95
Էլ. փոստ` info@innova.am

http://www.innova.am


Ընկերությունը

Իննովա ընկերությունների խումբը հիմնադրվել է բազմազգ ներդրումների շնորհիվ և սկսել է իր գործունեությունը 2006 թվականից և նրա նպատակն է հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ առաջարկելու միջոցով ամրապնդել իր դիրքերը Եվրոպայում:

 

Ներկայումս Իննովա ընկերությունների խումբը բաղկացած է հետևյալ ընկերություններից`

  • Իննովա ԷՍ. ԷՅ., հանդիսանում է Իննովա Գրուպի հիմնական գրասենյակը (Աթենք, Հունաստան)
  • Իննովա Սոլյուշնս ԷՍ ԷՅ, Բուխարեստ, Ռումինիա
  • Իննովա ԷՍ ԷՅ, Սոֆիա, Բուլղարիա
  • ԹԻ ՍԻ Ի Տեքնոեվոլուշնս Լիմիթիդ, Նիկոսիա, Կիպրոս
  • Իննովա Սոլյուշնս ՍՊԸ, Երևան, Հայաստան

Գործունեություն

Իննովա Սոլյուշնս ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները`

  • Տեղեկատվական և ցանցի անվտանգության լուծումներ
  • Հավելյալ արժեքով ծառայություններ և բիլինգային լուծումներ
  • Պահեստավորման և գործառնության անընդհատության լուծումներ
  • Մասնագիտական ծառայություններ
  • Գործունեության և գործարքների օժանդակության համակարգեր
  • Ծրագրերի և ցանցի անվտանգություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծերի ինտեգրացիա
  • Ցանցի կառուցման մասնագիտական ծառայություններ
  • Մասնագիտական խորհրդատվության, աութսորսինգի և օժանդակության ծառայություններ
  • Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ավարտուն նախագծեր
  • Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի օժանդակության ծառայություններ
  • Տվյալների պահպանման նոր և առավելագույնս արդյունավետ լուծումների մշակում, անխափան կառավարման անսահման մասշտաբացում, սարքավորումների մատակարարումների ընտրություն

Իննովա Սոլյուշնս ընկերությունը հանդիսանում է Սան Մայքրոսիստեմս ընկերության գործընկեր: Լինելով Սան Մայքրոսիստեմս ընկերության կողմից լիազորված ընկերություն, մենք ունենք հավաստագրված ճարտարագետներ և կարող ենք տրամադրել հետևյալ ծառայությունները`

  • Սերվերների և տվյալների պահպանման արտաքին սարքերի տեղադրում և տեխնիկական սպասարկում
  • Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում
  • Թերությունների որոնում և վերացում

Իննովա Սոլյուշնս ընկերությունը հանդիսանում է Cisco Systems ընկերության գործընկեր SMB (փոքր և միջին բիզնես) ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Ericsson ընկերության հավաստագրված վերավաճառող:

 

Հետազոտություն և մշակում

Ընկերությունը ինքնուրույն մշակում է իննովացիոն ծառայություններ հետևյալ ոլորտներում`

 

  • Հավելյալ անվտանգության գործիքներ
  • Հավելյալ արժեքով ծառայությունների միջնորդական պլատֆորմներ

Մեր ապագան

Ընկերության նպատակն է դառնալ իր ոլորտի առաջատար և ճանաչված ձեռնարկություններից մեկը այն տարածաշրջանում, որտեղ այն գործում է: Գործունեության տարածաշրջանը, ինչպես նաև շուկայում ճանանչվածության աստիճանը կմեծանան այսպիսով ապահովելով ընկերության կայուն զարգացումը:


Մեր երազանքը

Իննովա ընկերությունը ցանկանում է կառուցել բնական հաղորդակցության աշխարհ, ուր մարդիկ կարող են անվտանգ հաղորդակցվել, համագործակցել և օգտվել տեղեկատվությունից ամենապարզ և թափանցիկ ձևով:


Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է մեր հաճախորդների համար դառնալ ամենաարդյունավետ և ամենավստահելի գործընկերներից մեկը` առաջարկելով յուրահատուկ արժեքներ և օգնելով նրանց հասնել իրենց նպատակներին:

 

Մոտեցում

Հմտության և իննովացիայի միջոցով Իննովա Գրուպը մոտենում է յուրաքանչյուր աշխատանքային խնդրին իբրև յուրահատուկ հնարավորության, որի միջոցով հնարավոր է ստեղծել արժեքներ և պահպանել դրանք հաճախորդների համար և նրանց կազմակերպությունների խնդիրները վերածել առավելության:

 

Աշխատանքային տարբեր միջավայրերում մեր փորձի, ինչպես նաև հաճախորդների հետ սերտ համագործակցության շնորհիվ, մենք մշակում և առաջարկում ենք եկամտաբեր և հեռանկարային լուծումներ, օգնելով մեր հաճախորդներին ուժեղացնել իրենց հիմնական ունակությունները և հետագայում ստեղծել մրցունակություն, առաջընթաց և բարգավաճում:


Գործընկերներ

Իննովա ընկերությունը, որն արդեն արժանացել է Միջազգային տեխնոլոգիաների մատակարարների վստահությանը և ճանաչմանը, հանդիսանում է մի շարք աշխարհահռչակ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտում աշխատող ընկերությունների գործընկեր:

Ընկերությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև մեր անձնակազմի գիտելիքներն ու փորձը, ապահովում են ծառայությունների լայն ընտրանին և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը: Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների և ապրանքների փաթեթի ընդլայնման արդյունքում, գործընկերների շարքը շարունակ համալրվում է աշխարհահռչակ և առաջատար ընկերություններով: